Հին պետհամարանիշ ունեցող ավտոտրասնպորտային միջոցների վարորդները համարանիշերը նորով կարող են փոխարինել մինչև սյուն թվականի մարտի 31-ը։ Այս մասին հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունից:
Գործակալությունը քաղաքացիներին հորդորում է անձամբ դիմել տեղական ծառայություններ, պահպանելով հիգիենայի կանոնները։
Իսկ, թե Ախալքալաքում սպասարկման գործակալությունը աշխատանքները երբ կվերսկսվի, դեռ պարզ չէ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից սկսել է թողարկել եվրոպական ստանդարտին համապատասխան նոր դիզայնի պետհամարանիշներ` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ավտոպետհամարանիշի վերին ձախ անկյունում պատկերված է Վրաստանի ազգային դրոշը, ներքևի ձախ անկյունում՝ երկրի նույնականացման կոդը (GE): Համարանիշը պաշտպանելու համար նոր պետհամարանիշների վրա կիրառվում է հակակեղծիքային հոլոգրամ՝ պետական զինանշանի պատկերով, այն գտնվում է աջ կողմում: Եվրոպական չափանիշներին համապատասխան, օգտագործվում են նաև պաշտպանական այլ մեխանիզմներ: Փոխվել է նաև թվերի և լատինական սիմվոլների կարգը՝ կենտրոնում երեք թվանշան է, իսկ երկուական տառերը տեղակայված են թվերից ձախ և աջ: jnews.ge
Տրանսպորտային միջոցների հին համարանիշները մինչև ապրիլ պետք է փոխարինվեն