Հունիսի 17-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց իր հերթական նիստը:
Օրակարգում դրված էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում ընտրական բաներների, պաստառների և այլ քարոզչական նյութերի տեղադրման հարցը:
Համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի՝ բաններների, պաստառների և այլ քարոզչական նյութերի տեղադրումը արգելվում է մշակութային ժառանգության շինությունների և հուշարձանների, պետական և վարչական նշանակության շինությունների, ինչպես նաև ոստիկանության, դատարանի և այլ պետական հաստատությունների վրա: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր շինություններին, ապա նմանատիպ նյութերի տեղադրումը թույլատրվում է միմիայն սեփականատիրոջ համաձայնությամբ: Հետևյալ օրենքը ընդունվեց միաձայն սակրեբուլոյի անդամների կողմից:
Գարուշ Արզումանյան