Խորհրդարանական հանձնաժողովները սկսել են քննարկել Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելը, որոնք ենթադրում են կրկնակի տուգանքի բարձրացում «դիմակային ռեժիմը» չպահպանելու համար:
Նոյեմբերի 28-ից Վրաստանում դիմակներ կրելու ռեժիմը գործում է ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում: Դիմակ չկրելու համար տուգանքը 20 լարի է:
Այժմ փոփոխությունների հեղինակ, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության պատգամավոր Լադո Կախաձեն հանդես է գալիս 20 լարի տուգանքը 50 լարի հասցնելու նախաձեռնությամբ:
Ծրագիրն արդեն ստացել է կոմիտեների հավանությունը և կներկայացվի լիագումար նիստի քննարկմանը:
Ըստ ՆԳՆ-ի, հունվարի 1-ից ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 28 197 խախտում, որոնց մեծ մասը «դիմակային ռեժիմի» խախտումներ են: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում 733 մարդ տուգանվել է դիմակներ կրելու կանոնները խախտելու համար:
Համաճարակաբանները կարծում են, որ Վրաստանում դիմակներ կրելու ռեժիմը կմնա առնվազն եւս մեկ տարի, մինչև բնակչության 70% -ը պատվաստվի կորոնավիրուսի դեմ: