
Ամերիկայի Միացյալ Նահանգներում առատ ձյուն է: Երկրի 70 տոկոսը ծածկված է ձյունով: Ամենավատ իրավիճակը՝ Տեխաս, Լուիզիաննա և Կենտուկի նահանգներում է:
Ըստ «Ռոյտերի», վերջին տվյալների համաձայն, առատ ձյան հետևանքով մահացել է առնվազն 21 մարդ: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Հազարավոր չվերթներ հետաձգվել են:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենը հանդիպել է առավել տուժած նահանգների նահանգապետերի հետ: Ըստ Բայդենի, նախագահի աշխատակազմն անելու է հնարավորը, աղետի գոտում բնակվող մարդկանց օգնելու համար: 1tv.ge