Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Չորեքշաբթի՝ փետրվարի 17-ին, նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,02 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 60,06 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով աճել են 0,16 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,45 դոլարի: news.am