Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչ Սավգյուլ Մալխասյանը ապրում է գյուղում իր դստեր հետ միասին:
NOR ռադիոյի հետ զրույցում տիկին Մալխասյանը պատմեց թե ինչպիսի դժվարությունների առաջ են կանգնում միայնակ կանայք, ովքեր ոչ աշխատանք ունեն եւ ոչ էլ ի վիճակի են աշխատելու:
«Ես ծեր կին եմ, իսկ աղջիկս հիվանդ է, տանջանքով եւ չարչարանքով թոշակ հանեցի աղջկաս համար: Դժվարությունները շատ – շատ են, ամեն քայլափոխիս փող պետք է տամ, որ գան օգնեն: Եթե տանը տղամարդ չկա, ապա բոլոր հոգսերը կրկնապատկվում են: Պետության կողմից տրվող օգնություններից օգտվում ենք, կոմունալ վճարումները արդեն մի քանի ամիս է չենք տալիս: Կորոնավիրուսային պայմաններում աղջկաս թոշակին 6 ամիս ժամկետով ավելացրել են 100 լարի գումար», – նշեց Սավգյուլ Մալխասյանը:
Մալխասյանի խոսքով՝ շատ կենդանիներ չի կարող պահել որովհետեւ գոմը վթարային վիճակում է:
Մանրամասները լսեք աուդոնյութում.