Ալթայի Հանրապետությունում ՌԴ քննչական կոմիտեի համաձայն, անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Գոռնո-Ալթայսկի բնակչուհու նկատմամբ. նա ալկոհոլ օգտագործելուց հետո կրծքով կերակրել է երեխային, և վերջինս մահացել է:
«Ալթայի Հանրապետությունում Ռուսաստանի քննչական կոմիտեի Գոռնո-Ալթայսկ քաղաքի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հանրապետության մայրաքաղաքի 32-ամյա բնակչի նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ մասի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 11-ին Գոռնո-Ալթայսկի 32-ամյա բնակչուհին նշել է իր ծննդյան տարեդարձը և ալկոհոլ է խմել, այնուհետեւ պառկել քնելու իր չորս ամսական որդու կողքին:
«Կինը, լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, հաստատ իմանալով, որ իր կրծքի կաթը պարունակում է սպիրտ, որը վտանգավոր է երեխայի կյանքի և առողջության համար, 2021 թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը 2 անգամ կրծքով կերակրել է երեխային, ինչը հանգեցրել է նորածնի մահացու թունավորմանը»,- հստակեցրել են կոմիտեից:
Այժմ քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, ապացույցներ հավաքում մոր վերաբերյալ, ուսումնասիրում ընտանիքում երեխաների դաստիարակության պայմանները, ինչպես նաև հանցագործությանը նպաստած հանգամանքները: