Հունիսի 15-ին Նինոծմինդայի “PITA” երիտասարդական կենտրոնը անցկացրեց բնության պահպանությանը նվիրված իր հերթական ակցիան:
Կենտրոնի ակտիվիստների կողմից կազմակերպված ակցիայի նպատակն էր Նինոծմինդայի լճի հարակից տարածքի մաքրումը աղբից:
Չնայած այն հանգամանքին, որ տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի աշխատողների կողմից տարվել էին մաքրման աշխատանքներ, տնկվել էին ծառեր, այնուամենայնիվ լճի շրջայկայքում շարունակում է կուտակվել մեծ քանակաությամբ աղբ, որում իրենց մեղքի բաժինն ունեն Նինոծմինդայի բնակիչները:
Մեզ հետ զրույցում երիտասարդական կենտրոնի համակարգող Հմայակ Գրիգորյանը նշեց, որ աղբի կուտակման հիմնական պատճառներից է աղբամանների բացակայությունը:
Նշենք, որ մարդիկ սկսում են ավելի հաճախ գնալ այս վայրը աշխատանքային լարված օրվանից լիցքաթափվելու համար:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք կենտրոնի համակարգող Հմայակ Գրիգորյանի հետ:
Անաիտ Զալալյան