Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի հետ կապված` ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիայի ձերբակալությունը ժամանակավորապես հետաձգվում է:
Հիշեցնենք, որ այսօր ՆԳ նախարարությունը պատրաստվում էր ձերբակալել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային: Վերջինիս աջակիցները հավաքվելով կուսակցության գրասենյակում, պատրաստվում էին դիմադրություն ցուցաբերել և թույլ չտալ կալանավորել կուսակցության առաջնորդին:aliq.ge
Ի՞նչ է սպասվում Վրաստանին վարչապետի հրաժարականից հետո