Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները, ովքեր ՛՛Եվրոմիությունը, Վրաստանի վարած եվրաինտեգրման քաղաքականությունը, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ՛՛ անունը կրող բանավեճ-քննարկումներում հաղթահարել էին տարածաշրջանային փուլը, հունիսի 18-ին մեկնեցին Թբիլիսի մասնակցելու եզրափակիչ փուլին:
Հիշեցնենք, որ քննարկումներին մասնակցել էին Նինոծմինդայի և Ախալքալաքիի դպրոցների բարձր դասարանցիները:
Քննարկումների հանրապետական մրցույթը տեղի կունենա հունիսի 18-ին , ժամը 12:00-ին Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում:
Մրցույթին մասնակցում են Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի հետ միասին, Ախալցիխեի դպրոցը, Մառնեուլիի և Բոլնիսիի դպրոցները:
Նինոծմինդայի հանրային ռադիոն թիվ 2 դպրոցին մաղթում է հաղթանակ:
Լուսանկարը մեզ է տրամադրել Ռադիոնորի կամավոր Մարինա Կարագուլյանը: