SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանություն հատկանիշներով:
Փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 06:15-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահագանգ է ստացվել, որ Մարտիրոսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անասնագոմում գերանից պարանով կախված դի կա:
Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա տղամարդու դի: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել է նաև, որ նրան կախված վիճակում հայտնաբերել է Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Ս. Շ.-ն, ով էլ ահազանգել է ոստիկանություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: