
Տաղանդավոր չեն դառնում, այդպիսին ծնվում են և հենց այդպիսին է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի բնակիչ Դավիթ Ջանամյանը:
Դավիթը ծնվել է 2004 թվականին: Նա սկսել է նկարել երբ արդեն 15 տարեկան էր, տղայի մոտ նկարչական ունակություններն ու սերը դեպի նկարչական արվեստ փոխանցվել է հորից:
Դավիթի գործերն այնքան պրոֆեսիոնալ են ու բնական, որ մատիտով արված նկարները գրեթե չեն զանազանվում լուսանկարներից: Տղան հիմնականում աշխատում է մատիտներով իսկ երբեմն էլ յուղաներկով։ Ունի նմանատիպ 11-12 աշխատանք:
Հավելենք՝ որ Դավիթն ինքնուս է իսկ որոշակի ուղղություններ ստանում է հորից, վերջինս ևս նկարիչ է:
Դավիթի գործերը մեզ տրամադրել է Պարույր Մադոյանը