
Pfizer պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո արված հետազոտության արդյունքում արդյունավետությունը կազմել է 85%։ Այդ մասին վկայել են իսրայելական Շիբա բժշկական կենտրոնի հետազոտությունները` հաղորդում է Ռոյթերսը։
Հետազոտություն է անցկացվել հիվանդանոցի` 7 հազար աշխատակցի մասնակցությամբ։ Առաջին չափաբաժինը ստանալուց հետո նկատվել է COVID-19-ի նախանշանների 85% նվազում` պատվաստվելուց հետո 15-28 օրերի ընթացքում։ Ընդ որում՝ կորոնավիրուսով վարակվածների, այդ թվում՝ առանց նախանշանների վարակակիրների ընդհանուր թիվը 75%-ով նվազել է` վստահեցրել են հետազոտության հեղինակները։
Ավելի վաղ Pfizer և BioNTech ընկերությունները հայտնել էին իրենց պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության հետազոտության մասին` հղիների ու 18 տարեկանից բարձր կանանց համար։ aliq.ge