Վրաստանի վարչապետի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը:
Նախարարների կաբինետի նոր կազմը հայտնի դարձավ, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» քաղաքական խորհրդի նիստից հետո:
Կառավարության կազմում ընդամենը երկու փոփոխություն կա. Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ջուանշեր Բուրճուլաձեն, իսկ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար կլինի Իրակլի Քարսելաձեն:
Հետևաբար, Իրակլի Ղարիբաշվիլիի ներկայացված կազմը հետևյալն է.
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար – Իրակլի Քարսելաձե
Արդարադատության նախարար – Գոչա Լորթքիփանիձե
Ներքին գործերի նախարար – Վախտանգ Գոմելաուրի
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար – Նաթիա Թուրնավա
Արտաքին գործերի նախարար – Դավիթ Զալկալիանի
Ֆինանսների նախարար – Իվանե Մաճավարիանիի
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար – Միխեիլ Չխենկելի
Բռնազավթված տարածքներից, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար – Էկատերինե Տիկարաձե
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարար – Լևան Դավիթաշվիլի
Պաշտպանության նախարար – Ջուանշեր Բուրճուլաձե
Հաշտության և քաղաքացիական հավասարության պետական նախարար – Թեա Ախվլեդիանի
Այս պահին առկա տեղեկատվության համաձայն, խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի հաջորդ շաբաթ:
Երեկ «Վրացական երազանքը» վարչապետի պաշտոնում առաջադրել էր Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը:
Վարչապետի պաշտոնում թեկնածուի առաջադրումը անհրաժեշտ դարձավ, այն բանից հետո, ինչ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց:
Հիշեցնենք, Իրակլի Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, 2013 թվականի նոյեմբերի 20-ից 2015 թվականի դեկտեմբերի 24-ը: