Մայթերին կայանումը կարգելվի

Մայթերին կայանումը կարգելվի

Թբիլսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, «Ռադիոկոմերսանտի» եթերից հայտնել է, որ սեպտեմբերից մայրաքաղաքում կարգելեն մեքենաների մայթերին կայանելը:

Քաղաքապետը քննադատել է քաղաքում կայանումների համար պատասխանատու` «CT- Park» ընկերության աշխատանքը: Ըստ նրա` պայմանագիրը, որը ընկերության հետ կնքել են նախկին իշխանությունները, խճճված է, և ընկերությունն ավելի շատ եկամուտ է ստանում, քան քաղաքային բյուջեն:

«Վատ է նաև այն, որ նրանք կազմակերպությանը կայանման տեղեր են հատկացրել մայթերին, և այժմ հետիոտների ճանապարհին մեքենաներ են կայանված: Երբ մենք իշխանության եկանք, մայթերի վրա ավելի քան 2000 կայանատեղի կար: Մենք դրանից 500-ը վերցրինք և հետ վերադարձրինք հետիոտնին: Արդեն այս ամառ մենք նախատեսում են մնացած 1500-ն էլ ետ վերցնել, և սեպտեմբերին ազատել քաղաքի մայթերը»,- ասել է Նարմանիան` կոչ անելով վարորդներին ըմբռնումով մոտենալ փոփոխությանը, քանի որ մեքենաները մայթերին վտանգ են ստեղծում:

«Երբ մայթին մեքենա է տեղաշարժվում, և այդ տեղով մարդիկ են քայլում, անշուշտ, դա դառնում է մեծ ռիսկային գոտի: Երկիրն ու քաղաքը պետք է շարժվի արևմտյան ուղղությամբ, իսկ արևմուտքում առաջնահերթություն են տալիս մարդուն, ոչ թե մեքենային»,- ասել է Նարմանիան:

www.aliq.ge



Opinion, pooling and voting