Լարսը շարունակում է փակ մնալ. Կուտակված բեռնատարիների թիվը հասել է 600-ի

Լարսը շարունակում է փակ մնալ. Կուտակված բեռնատարիների թիվը հասել է 600-ի

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։