Հաշվարկներն անելու համար վերցրել են 81 երկրում COVID-19-ից մահացած մարդկանց թվաքանակի մասին տվյալները։
Մարդկությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի քան 20 միլիոն տարվա կյանք է կորցրել։ Այս մասին ասվում է Պոմպեու Ֆաբրի համալսարանի իսպանացի գիտնականների հետազոտության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հաշվարկներն անելու համար վերցրել են 81 երկրում COVID-19-ից մահացած մարդկանց թվաքանակի մասին տվյալները։ Մասնագետները COVID-19-ից մահացած մարդու տարիքը համեմատել են ամենաշատ տուժած երկրներում կյանքի միջին տևողության հետ։
Փորձագետներն օգտագործել են «կյանքի կորսված տարիներ» կոչվող մեթոդը, որը թույլ է տալիս գնահատել այն տարիների միջին քանակը, որոնք մարդը կարող էր ապրել, եթե ժամանակից շուտ չմահանար։
Պոմպեու Ֆաբրի համալսարանի դոկտոր Էկտոր Արոլասի խոսքով՝ մարդկությունը կորոնավիրուսի պատճառով ընդհանուր առմամբ կորցրել է 20 507 518 տարի՝ ամեն մահվան համար՝ 16 տարի։
Ընդ որում, նշել են գիտնականները, հետազոտության ժամանակ հաշվի չի առնվել այն տարիների քանակը, որոնք կորսվել են կորոնավիրուսային վարակի հետ անուղղակիորեն կապված մահերի պատճառով։