Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը հաղթանակ տարավ հունիսի 18-ին Թբիլիսիում անցկացվող բանավեճ-քննարկումների հանրապետական փուլում:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի աշակերտները ՛՛Եվրոմիությունը, Վրաստանի վարած եվրաինտեգրման քաղաքականությունը, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ՛՛ անունը կրող բանավեճ-քննարկումներում հաղթահարել էին տարածաշրջանային փուլը: Անցնելով հաջորդ փուլ՝ հունիսի 18-ին նրանք մեկնեցին Թբիլիսի մասնակցելու եզրափակիչ փուլին:
Եզրափակչում Նինոծմինդայի դպրոցի թիմը մրցակցեց Մառնեուլիի դպրոցի թիմի հետ և հաղթանակ տարավ:
Ռադիոնորը շնորհավորում է Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի աշակերտներին հաղթանակի կապակցությամբ:
Լուսանկարը մեզ է տրամադրել Ռադիոնորի կամավոր Մարինա Կարագուլյանը: