Կորոնավիրուսային վարակի 4 դեպք է հայտնաբերվել Սամցխե-Ջավախեթիում, ևս 4 հիվանդ վիրուսից ապաքինվել է, վերջին օրվա ընթացքում մեկ հիվանդ մահացել է:
Պետական ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Գիորգի Միքելաձեի խոսքով ՝ Ախալքալաքի քաղաքապետարանում կորոնավիրուսից մահացել է 74-ամյա մի տղամարդ:
Ըստ քաղաքապետարանների, 4 նոր դեպքը բաշխվում է հետևյալ կերպ. Ախալցիխե ՝ 1; Բորժոմի – 2; Ադիգենի -1:
Գիորգի Միքելաձեի խոսքով, այս պահին կլինիկայում բուժվում է 28 հիվանդ, հայտնաբերվել է վարակվածների հետ շփման 3 դեպք: Ինչ վերաբերում է թեստին, 89 քաղաքացի սպասում է պատասխանի:
158 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, նրանցից 64-ը ՝ Բորժոմիում; Ախալցիխեում – 27; Ադիգենիում – 12; Ասպինձայում – 7; Ախալքալաքում -14:
Ըստ վերջին տվյալների, տարածաշրջանում գրանցվել է կորոնավիրուսի 4 671 դեպք, որից վերականգնվել է 4 603-ը, մահացել է 47-ը:sknews.ge