Ֆրանսիայում 100 եվրո թղթադրամ է շրջանառության մեջ դրվել Ազնավուրի պատկերներով

Ֆրանսիայում 100 եվրո թղթադրամ է շրջանառության մեջ դրվել Ազնավուրի պատկերներով


100 եվրո թղթադրամ է շրջանառության մեջ դրվել Ազնավուրի, Արարատի, Էջմիածնի պատկերներով.

Ռեժիսոր, սցենարիստ Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը տեղեկացնում է , որ Ֆրանսիայում 100 եվրո թղթադրամ է շրջանառության մեջ դրվել Ազնավուրի, Արարատի, Էջմիածնի պատկերներով .

«Ահա այսպիսի 100 եվրո թղթադրամ է շրջանառության մեջ դրվել Ֆրանսիայում՝ Ազնավուրի, Արարատի, Էջմիածնի եւ անգամ հայկական դրամի պատկերներով։
“Բա մեզ Եվրոպան սպասում ա՞”, “Բա մենք էտեղ ու՞մ ենք պետք”, “Բա մեզ Եվրոպան պետք ա՞”, “Բա նրանք սաղ իրանց շահի համար են անում,”, “Բա ու՞ր էր ձեր Եվրոպան՛՛ եւ այլն, եւ այլն․․․» , – գրել է Տիգրան Խզմալյանը:

Շառլ Ազնավուրը ֆրանսալեզու ամենահայտնի երգիչներից մեկն է, որը ըստ Ստեֆան Օլդենի՝ «ֆրանսիական փոփ երաժշտության արքան» է համարվում:

Շառլ Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Շառլ Ազնավուրը արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի մեծ մեդալի , Ֆրանսիական Victoire մրցանակին, տարվա տղամարդ արտիստ կոչմանը , Ֆրանսիայի Պատվավոր Ցեսար մրցանակի,Պատվո լեգեոնի շքանշան՝ ասպետի աստիճանի , Պատվո լեգեոնի շքանշան՝ սպայի աստիճանի , Պատվո լեգեոնի շքանշան՝ կոմանդորի աստիճանի , Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշան՝ կոմանդորի աստիճանի , Ֆրանսիայի Վաստակի համար շքանշան՝ կոմանդորի աստիճանի: Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեցելէ Ազնավուրի անվանական աստղը: