Վրաստանում կվերանայվեն հարկային արտոնությունները

Վրաստանում կվերանայվեն հարկային արտոնությունները

Վրաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել իրենց հարկային քաղաքականությունը, ներառյալ հարկային արտոնությունները, հայտարարել է ֆինանսների նախարարի թեկնածու Իվանե Մաճավարիանին:

Հարկային քաղաքականության փոփոխությունները և հարկային լրացուցիչ արտոնությունները ընդդիմության և բիզնեսի հիմնական պահանջներից են: Այսօր երկիրը մի շարք հարկային խրախուսանքներ ունի փոքր և միջին բիզնեսի համար:

«Հարկային նոր արտոնություններ չեն լինի, և եղածները կվերանայվեն ՝ հաշվի առնելով դրանց սոցիալական և տնտեսական էֆեկտը», – ասել է Մաճավարանին ՝ ներկայացնելով 2021-2024 թվականների կառավարության ծրագիրը:
Ըստ նրա, վերանայվելու է նաեւ ընկերությունների հետ հարկային պայմանագրերի պրակտիկան:

«Ընկերություններին օգնելու համար լավագույն գործիքը կլինի «Սնանկության մասին» նոր օրենքը, որն այս տարի գործնականում կկիրառվի», – ասել է Մաճավարիանին՝ չնշելով, թե ինչ է ենթադրում այդ օրենքը:

Միևնույն ժամանակ, նա նաև նշել է, որ Վրաստանում տնտեսության զարգացման համար լրացուցիչ ռիսկերից խուսափելու համար չեղյալ կհայտարարվի երաշխավորված գնումների մասին համաձայնագիրը:

«Մենք չպետք է ստանձնենք նոր պարտավորություններ, որոնք ռիսկեր են պարունակում, այդ թվում` երաշխավորված առքուվաճառքի պայմանագրերի տեսքով, որոնք հետագայում ճնշում կգործադրեն բյուջեի վրա», – ասել է Մաճավարիանին:

Նախօրեին Վրաստանի խորհրդարանը ծանոթացավ նախարարների թեկնածուների ծրագրերին՝ նախքան Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարած նորացված կառավարության վստահությանը: