Որ անցակետով քաղաքացիները կարող են ժամանել ՌԴ

Որ անցակետով քաղաքացիները կարող են ժամանել ՌԴ

Փետրվարի 1-ից Վրաստանը վերսկսել է կանոնավոր չվերթները: Սրա հետ կապված ավիաընկերությունները հրապարակել են ուղղությունները, որոնցից կարող են օգտվել Վրաստանում գտնվող անձինք:

«Georgian Airways» ավիաընկերությունը, օրինակ, այս ցանկում ներառել է նաև Երևանը: Ըստ կառավարության տեղեկատվության՝ Վրաստան-Հայաստանի ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային սահմաններով ելումուտի հետ կապված նոր կանոնակարգեր չկան, քանի որ Վրաստանը սահմանը չի բացել ՀՀ-ի համար:

Ինչ վերաբերում է հատուկ պայմաններին, Վրաստանից ՀՀ վերոնշյալ չվերթներով կարող են տեղափոխվել ՀՀ քաղաքացիները (հետևաբար նաև՝ ՀՀ-ից Վրաստան՝ Վրաստանի քաղաքացիները): Թույլ է տրվում նաև տեղափոխվել (Վրաստանից դուրս գալ ու վերադառնալ) Վրաստանի ու Հայաստանի պաշտոնական երկքաղաքացիություն ունեցող անձանց (ում քաղաքացիությունը պաշտոնապես պահպանված է ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Հայաստանում):

Հիշեցնենք՝ Վրաստանը ներս կթողնի բոլոր այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք անցած կլինեն COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսը՝ երկու դոզա:

Որոշակի պայմաններով երկիր կարող են մուտք ունենալ նաև Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի քաղաքացիներն ու ռեզիդենտները։ Նրանց համար պարտադիր է PCR թեստի բացասական պատասխանը՝ արված մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ, իսկ Վրաստան այցի 3-րդ օրը պարտավոր են կրկնակի թեստ անցնել։tv9news.ge