Հունիսի 18-ին Թբիլիսիում անցկացվող բանավեճ-քննարկումների հանրապետական փուլում Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը հաղթանակ տարավ:
Այս առիթով օրվա հերոսներին ամսի 18-ի երեկոյան Նինոծմինդայում հանդիսավոր դիմավորեցին նրանց ծնողները, ընկերներն ու ծանոթները:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի աշակերտները ՛՛Եվրոմիությունը, Վրաստանի վարած եվրաինտեգրման քաղաքականությունը, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ՛՛ անունը կրող բանավեճ-քննարկումներում հաղթահարել էին տարածաշրջանային փուլը: Անցնելով եզրափակիչ փուլ՝ նրանք հաղթանակ տարան Մառնեուլիի դպրոցի թիմի նկատմամբ: Առավելագույնը աչքի ընկած երեք աշակերտներ՝ Մարինա Կարագուլյանը, Արշալույս Տոնոյանը և Մզիա Խմալաձեն հրավիրվեցին Կախեթիում անցկացվելիք ամառային ճամբար:
Այս մասին ավելի մանրասմասն տեղեկացանք Արշալույս Տոնոյանից.
Գարուշ Արզումանյան