Օգնություն Նինոծմինդայի բնակիչներին` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից

Օգնություն Նինոծմինդայի բնակիչներին` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն ջավախքցիներին» բարեգործական ծրագիրը:

Բարեգործական ծրագիրը իրկանացվում է Սամցխե – Ջավախեթիի բոլոր շրջաններում եւ գյուղերում: Օգնությունը որը բաժանվում է հագուստի տեսքով, հիմնականում ստանում են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, ծնողազուրկ, միայնակ եւ թոշակառու կարգավիճակներին համապատասխանող մարդիկ:

Այսօր՝ փետրվարի 22 -ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղ, որտեղ բնակիչներին բաժանվեց բարձրորակ ֆրանսիական իրեր:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մենք արդեն այցելել ենք մոտավորապես թվով 10 գյուղ եւ բաժանել ենք ավելի քան 1000 հատ իրեր: Նինոծմինդայի շրջանում Հեշտիան առաջին գյուղն է որտեղ այցելեցինք այսօր եւ բաժանեցինք թվով 300 հագուստներ: Նշեմ, որ Նինոծմինդայի շրջանի բոլոր գյուղերը այցելելու ենք եւ հաջորդը լինելու է Գանձան»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Օգնություն Նինոծմինդայի բնակիչներին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.