Հերթական ռադիոծրագրի ընթացքում ներկայացնում ենք սահմանափակ հնարավորություններով անձանց խնդիրների մասին, որոնք առաջ են եկել համավարակի ընթացքում։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սահմանափակ հնարավորություններով բնակիչ, Վարդ Սոխոյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Կորոնավիրուսը դա հոգեբանական խնդիր է, այն մարդկանց պահեց վախի մեջ։ Կորոնավիրուսը այնքանով ազդեց ինձ վրա, որ մարդիկ չեին կարողանում գալ և օգնել ինձ, մնացալ էի առանց օգնության։ Վախենում էին այցելություններից, հիմնական ազդեցությունը դա էր։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված օգնություններին, ապա պետության կողմից ստանում եմ օգնություն։ Վեց ամիս շարունակ փող եմ ստացել անցած տարի և վեց ամիս էլ կստանամ այս տարի։ Կորոնավիրուսի մասին և դրանից պաշտպանվելու մասին ինֆորմացիա ստանում եմ հեռուստատեսություններից»,- ասաց Վարդ Սոխոյանը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի բնակիչ, երաժիշտ Ռուբեն Մալխասյանը ով զրկված է տեսողությունից, հյուրընկալվելով մեր տաղավար ասաց.
«Պետությունը օգնեց այս ընթացքում և ես շնորհակալ եմ ղեկավար մարմիններից։ Ճիշտ է պետությունը օգնեց, սակայն ես ունեի իմ հիմնական աշխատանքը՝ երգում էի միջոցառումների ժամանակ և այդ կերպ վաստակում գումար։ Սակայն սահմանափակումների պատճառով կորցրեցի իմ աշխատանքը, արդեն մեկ տարի է չեմ երգում և դա նաև ինձ համար հոգեբանական խնդիր է։ Կորոնավիրուսի լավ կողմը միայն այն էր, որ այս դաթարի ընթացքում կարողացա նոր երգեր գրել և ստեղծագործել»,- ասաց Ռուբեն Մալխասյանը։
Պարզելու համար թե արդյո՞ք Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժինը կորոնավիրուսով պայմանավորված հատկացնում է օգնություն հաշմանդամներին, դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական բաժնի պետ Արմեն Դարբինյանին, նա նշեց, որ քաղաքապետարանը այս մարդկանց միշտ հատկացնում է օգնություն, սակայն կորոնավիրուսով պայմանավորված օգնություն չի տալիս, կորոնավիրուսով պայմանավորված օգնություն տալիս է միայն պետությունը։
Մենք զրուցեցինք նաև փորձագետ Վեփխիա Դիակոնաշվիլիի հետ ով նշեց, որ համաճարակի ընթացքում սահմանափակ հնարավորություններով անձանց հիմնական խնդիրը այն էր, որ պետության կողմից ցուցաբերվեց շատ քիչ օգնություն, հիմնականում գումարային և սննդի տեսքով։ Մեր այն հարցին թե որքանով էր պաշտպանված սահմանափակ հնարավորություններով անձանց իրավունքները համավարակի ընթացքում՝ փորձագետը պատասխանեց.
«Մոտավորապես նույն պայմաններեն էին ինչ մյուս մարդկանց մոտ, սակայն հիմնական խնդիրը դա այն էր, որ այս մարդիկ ռիսկային խմբում էին և նրանց այցելությունները կտրուկ նվազեցին։ Այս մարդիկ ովքեր ավելի շատ կարիք ունեին օգնության՝ առանձնացան, որպեսզի զերծ մնան վիրուսից»,- ասաց Վեփխիա Դիակոնաշվիլին։
Մանրամասները՝ ռադիոծրագրում.