Այսօր Վրաստանում հատուկ թույլտվություն չի պահանջվում մոպեդներ վարելու համար:
Վրաստանում այսուհետ մոպեդի վարորդները ստիպված կլինեն վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնել և գրանցել իրենց տրանսպորտային միջոցը, ինչպես դա անում են ավտովարորդները, այս մասին ասել է Վրաստանի ՆԳ նախարարի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին:
Մոպեդի վարորդներին վարորդական իրավունքներ տալու մասին խոսվել է երկու տարի առաջ, երբ Վրաստանի խորհրդարան էր ներկայացվել մի օրինագիծ, ըստ որի 18 տարին չլրացած անձինք կարող են ձեռք բերել միայն մոպեդներ, կվադրոցիկլեր և տրակտոր վարելու լիցենզիա, բայց բացառապես աշխատանքի համար, և ոչ թե ուղևորներ տեղափոխելու համար: