«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալության կապակցությամբ, ներքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն:
ՆԳ նախարարությունում նշում են, որ դատարանի կողմից ներքին գործերի նախարարությանը տրված պարտավորության կատարման ընթացքում, ոստիկանությունը կիրառել է համաչափ ուժ և հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են հարկադրանքի օրենքով:
«Այս տարվա փետրվարի 17-ին, Նիկանոր Մելիային կալանավորելու վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը կատարվել է ներքին գործերի նախարարության կողմից. Նիկանոր Մելիան ձերբակալվել է:
Իրավապահները նախազգուշացրել են Թբիլիսիում, Կախեթիի մայրուղում գտնվող «Ազգային շարժման» գրասենյակում և նրա հարակից տարածքում հավաքված քաղաքացիներին կոչ է արել չխոչընդոտել դատարանի որոշման կատարմանը և նրանց տվել է ողջամիտ ժամկետ:
Չնայած նախարարության բազմաթիվ նախազգուշացումներին, կուսակցության գրասենյակում հավաքվածները չենթարկվեցին ոստիկանության օրինական պահանջին և դիմադրություն ցույց տվեցին իրավապահներին:
Ըստ այդմ, ոստիկանությունը կիրառեց համաչափ ուժ և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ` դատարանի կողմից ՆԳՆ-ի վրա դրված պարտականությունները կատարելու համար», – ասել են ՆԳ նախարարությունից: