Ջիգրաշեն գյուղի «Նաիրի» անսամբլը հանդես եկավ Թբիլիսիում անցկացվող «Փերխուլի» փառատոնում

Ջիգրաշեն գյուղի «Նաիրի» անսամբլը հանդես եկավ Թբիլիսիում անցկացվող  «Փերխուլի»  փառատոնում

Հունիսի 19-ին Թբիլիսիի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջազգային երիտասարդական «Փերխուլի» երգի և պարի փառատոնը:

Փառատոնին մասնակցում էին պարային անսամբլներ Եվրոմիության երկրներից և Վրաստանի տարբեր շրջաններից: Ջիգրաշեն գյուղի «Նաիրի» անսամբլը հանդես եկավ ազգային «Պոպուրի», «Գյովնդ», «Վերվերի» պարերով:

Փառատոնը կազմակերպել էր Թամազ Խոդշայի «Կախարդական ձայներ» պրոդյուսերական ընկերությունը: Փառատոնի բոլոր մասնակիցներին հանձնվեցին վկայականններ և մեդալներ: Ջիգրաշեն գյուղի «Նաիրի» անսամբլի ճանապարհային և սննդի հետ կապված ծախսերը իր վրա էր վերցրել Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնը:

Փառատոնից ստացված գումարը ուղղվելու է լեյկեմիայով (սակավարյունություն) հիվանդ երեխաների բուժմանը:

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting