Եղանակային անբարենպաստ պայմանները խնդիրներ են ստեղծել վարորդների համար, ովքեր ճանապարհորդում են ամբողջ Վրաստանում, ասվում է երկրի Ճանապարհային դեպարտամենտի կայքում:
Սառույցի, քամու և թույլ տեսանելիության պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների շարժը Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհով:
Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով Արևելյան Վրաստանի Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի Փարավանի լեռնանցքում (94-110 կմ) երթևեկությունն արգելված է: Ճանապարհի մյուս բոլոր հատվածներն ազատ են տեղաշարժվելու համար: