
Այսօր՝ փետրվարի 23 -ին Նինոծմինդա քաղաքում բացվեց «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամը:
Նինոծմինդայում՝ «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի գրասենյակի բացման ժամանակ հիմնադիրներից Կարեն Պապիկյանը նշեց, որ հիմնադրամը հիմնվել է պատերազմի առաջին օրերին և նպատակն է` ծառայել և օգնել Լեռնային Ղարաբաղում ծավալված պատերազմի փախստականներին, զոհված զինվորների ընտանիքներին և վիրավոր զինվորներին։
Գրասենյակի բացմանը ներկա էին հիմնադրամի անդամները, հոգևոր այրեր և Նինոծմինդայի հասարակությունը։