Մշակույթի կենտրոնի աշխատակիցները իրենց իսկ ջանքերով իրականացնում են մասնակի վերանորոգում

Մշակույթի կենտրոնի աշխատակիցները իրենց իսկ ջանքերով  իրականացնում են մասնակի վերանորոգում

Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի աշխատակիցները իրենց ջանքերով արդեն մի քանի օր է մասնակի վերանորոգում են կատարում շենքի աշխատասենյակներում:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Գայ Ղարսլյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անձրեւաջուրը շենքի անբարվոք կտուրից կաթում էր Մշակույթի կենտրոնի մի քանի սենյակներում եւ խոնավության պատճառով մանրահատակը շարքից դուրս էր եկել և ես ու իմ աշխատակիցները որոշեցինք վերականգնել մանրահատակը»:

Չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի իրականացվել է մասնակի նորոգում, բայց շենքը՝ միեւնույնն է հիմնանորոգման կարիք ունի, նշեց Գայ Ղարսլյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղական բյուջեից շենքի մասնակի նորոգում էր իրականացվել, մի քանի պատուհաններ էին փոխարինվել, երկու աշխատասենյակների պատերը մասամբ վերանորոգվել էին, մասամբ էլ կտուրը , իսկ շենքի շուրջը կատարվել էր մասնակի ցանկապատում:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Работники центра культуры со своими усилиями проводят частичный ремонт