
Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը վերջին սառնամանիքներից հետո սառցակալվել են, ինչը խոչընդոտ է հանդիսանում հետիոտների անցուդարձին: Բնակիչները շատ զգուշությամբ եւ վախենալով են քայլում մայթերով:
Նինոծմինդայի Կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Որտեղ որ հնարավոր է մայթերից ձյունը մաքրել, մենք համապատասխան տեխնիկայով մաքրել ենք: Իսկ ինչ վերաբերվում է մայթերը ավազով կամ աղով մշակելուն այդ պրոցեսի համար դեռեւս ոչինչ չկա նախատեսված: Սակայն մենք քաղաքապետարանի հետ կխորհրդակցենք այդ նյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որից հետո ինչքան հնարավոր է արագ մայթերը կմշակվի»:
Մանրամասները լսեք աուդիոնյութում.