Վրաստանի կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդն այսօր՝ փետրվարի 24-ին ներկայացրեց սահմանափակումների վերացման հաջորդ փուլերը: Թեև որոշ սահմանափակումներ կմնան ուժի մեջ, սահմանափակումների մեծ մասը վերացվել է: Ստորև ներկայացնում ենք սահմանափակումների վերացման ժամանակացույցը՝
Վաղվանից՝ փետրվարի 25-ից՝
Բացվում են լեռնային հանգստավայրերը,
Միջհամայնքային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը։
Մարտի 1-ից՝
Գործունեությունը կվերսկսեն նախադպրոցական հաստատությունները, երկու շաբաթը մեկ անգամ աշխատանկիցների 20%-ը կթեստավորվի,
Բարձրագույն և մասնագիտական հաստատությունները գործնական, լաբորատոր գործունեությունը կվերականգնեն և քննությունները կկարողանան հանձնել տեղում,
Աշխատանքը կվերսկսեն թանգարաններն ու գրադարանները,
Բաթումիում կբացվեն փակ ռեստորանները (բացի շաբաթ-կիրակի օրերից),
Հնարավոր կլինի անցկացնել կոնֆերանսներ և թրեյնինգներ։
Մարտի 8-ից՝
Առևտրի կենտրոնները, շուկաները, խանութները (ոչ մթերային) կկարողանան գործել նաև շաբաթ-կիրակի օրերին,
Ողջ Վրաստանի մասշտաբով փակ ռեստորանները կվերսկսեն աշխատանքը,
Լեռնային հանգստավայրերում ճոպանուղիները կվերսկսեն աշխատանքը։
Մարտի 15-ից
Համալսարանները կվերսկսեն աշխատանքը լսարաններում,
Գործունեությունը կվերսկսեն սպորտային դահլիճները,
Գործունեությունը կվերականգնեն դպրոցական խմբակները,
Թատրոնները, խմբակները, մասնագիտական անսամբլները կկարողանան փորձեր անցկացնել։
Ապրիլի 1-ից՝
Թատրոնները, անսամբլները լիովին կվերսկսեն աշխատանքը։