Փետրվարի 25 -ին Նինոծմինդա քաղաքում բնակիչների և վարորդների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում՝ դիզելային վառելիքի եւ բենզինի գների վերաբրյալ:
Վարորդներից մեկի խոսքով՝ վառելանյութը օրեցօր թանկանում է: Այս պայմաններում աշխատանք չկա, գյուղացու ունեցածն էլ էժան է, իսկ մնացած ամեն ինչի գներն էլ թանկ են:
Տաքսու վարորդներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Շատ է թանկացել վառելանյութը իսկ տաքսու գները մնացել են անփոփոխ: Նախկինում վառելանյութը արժեր 1, 50 լարի իսկ հիմա բարձրացել է մինչեւ 2, 20 լարի: Լավ որակի բենզինի գինը 2, 50 լարի է հասել արդեն»:
Երթուղայինի վարորդն էլ իր հերթին ավելացրեց. «Երթուղայինի գինը մնացել է անփոփոխ իսկ վառելանյութի գինը ամեն օր 5 -ից 10 թեթրիով բարձրանում է: Ընդհանրապես ձեռընտու չէ այսպես աշխատելը»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.