Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չորեքշաբթի օրը հայտարարեց երկրում կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված մի շարք սահմանափակումների մեղմացման մասին: Մասնավորապես, փետրվարի 25-ից թույլատրվում է միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը:
Այս թեմայով՝
Սահմանափակումների վերացման փաթեթը ամբողջությամբ
Համակարգող խորհրդի որոշման համաձայն, կանոնակարգերի թուլացումը ազդել է նաև հանգստյան օրերի սահմանափակումների վրա, և քաղաքային տրանսպորտը կաշխատի ընթացիկ շաբաթից հանգստյան օրերին եւս:
Ինչ վերաբերում է սահմանված կանոնակարգերին ՝ դեռևս արգելվելու է միացնել ջեռուցման և հովացման համակարգը քաղաքային տրանսպորտում, ասել է Իրակլի Ղարիբաշվիլին ` նշելով, որ խստորեն վերահսկվելու է պարտադրված կանոնակարգերի իրականացումը:
Գիշերային ժամերին տեղաշարժման սահմանափակման հետ կապված ՝ Ռուսթավի-Թբիլիսի ուղղությամբ երթուղայինները կաշխատեն նոր գրաֆիկով, հայտնում է Առաջին ալիքը:
«Ինտերտրանս» ընկերությունը, փետրվարի 25-ից, Ռուսթավիից Թբիլիսիի ուղղությամբ երթուղային տաքսիների տեղաշարժման վերականգնման կապակցությամբ տարածում է հայտարարություն:
Ինչպես նշում են ընկերությունում, գիշերվա ընթացքում տեղաշարժման սահմանափակման պատճառով, «Ինտերտրանս»-ի ենթակայության տակ գտնվող տրանսպորտային միջոցները կաշխատեն փոփոխված ժամանակացույցով:
«Մասնավորապես, Ռուսթավիից առաջին երթուղին կկատարվի ժամը 08:00-ին: Վերջին մեքենան մայրաքաղաքի ուղղությամբ կմեկնի ժամը 18:00-ին: Թբիլիսիից Ռուսթավի առաջին երթուղին կկատարվի ժամը 09:00-ին:
Վերջին մեքենան Թբիլիսիից Ռուսթավիի ուղղությամբ դուրս կգա ժամը 19:00-ին (Եթե երթևեկության ժամանակացույցում լրացուցիչ փոփոխություններ կատարվեն, հասարակությունը նախապես կտեղեկացվի):
«Ինտերտրանս» ընկերությունը խնդրում է բոլոր հաճախորդներին, ընկերության տրանսպորտային միջոցներով ճանապարհորդելիս կրել շնչադիմակ: Հակառակ դեպքում ընկերությունն իրավունք է վերապահում վարորդին, տեղից չշարժել միկրոավտոբուսը և խնդրել ուղևորին դուրս գալ մեքենայից:
Բացի այդ, տեղեկացնենք, որ կորոնավիրուսի տարածման ռիսկերից խուսափելու նպատակով, «Ինտերտրանս» ընկերությունը ավտոտնակ վերադառնալուն պես ախտահանելու միկրոավտոբուսները: «Ինտերտրանսը» բոլոր ուղևորներին մեկ անգամ ևս խնդրում է պահպանել անվտանգության կանոնները», – ասված է հայտարարության մեջ: