Փոխվարչապետներ կլինեն Դավիթ Զալկալիանին և Իվանե Մաճավարիանին

Փոխվարչապետներ կլինեն Դավիթ Զալկալիանին և Իվանե Մաճավարիանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հայտարարությամբ, փոխվարչապետներ կլինեն արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ֆինանսերի նախարար Իվանե Մաճավարիանին: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավարը՝ կառավարության այսօրվա նիստին:

«Մենք այսօրվանից կունենանք երկու փոխվարչապետ, պարոն Դավիթ Զալկալիանին և Իվանե Մաճավարիանին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Դավիթ Զալկալիանին մինչ այժմ էլ զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը: Եվս մեկ փոխվարչապետ էր շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախկին նախարար Մայա Ցքիտիշվիլին, ով զբաղեցնում էր նախարարի պաշտոն: