Վրաստանում մինչև փետրվարի 26-ը անկայուն եղանակը կպահպանվի

Վրաստանում մինչև փետրվարի 26-ը անկայուն եղանակը կպահպանվի

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, ողջ երկրի մասշտաբով այսօր և վաղը սպասվում է անկայուն եղանակ:

Օդերևութաբանների հայտարարությամբ, նվազում է տեղումների ինտենսիվությունը և մի քանի աստիճանով ավելանում օդի ջերմաստիճանը: Արևմտյան Վրաստանի շրջաններում սպասվում է թույլ անձրև, օդի ջերմաստիճանը կհասնի 8 աստիճանի, Արևելյան Վրաստանում՝ 1-6 աստիճան: Որոշ շրջաններում սպասվում են թույլ տեղումներ` ձյան տեսքով:

Օդերևութաբանները մայրաքաղաքում և Վրաստանի ողջ տարածքում սպասում են սառնամանիքի մեղմացում: Նրանց խոսքով, օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 4-5 աստիճան: Օդերևութաբանները առանց տեղումների եղանակ են կանխատեսում փետրվարի 27-28-ին:



Opinion, pooling and voting