Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերի արժեքները՝ ըստ օրերի. Ինչ գնով կարելի է ձեռք բերել

Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերի արժեքները՝ ըստ օրերի. Ինչ գնով կարելի է ձեռք բերել

Չնայած Ռուսաստան-Հայաստան կանոնավոր չվերթները մեկնարկել են փետրվարի 15-ից, սակայն ավիատոմսերի արժեքները շարունակում են բարձր մնալ: Առաջին օրերին դա հենց ամենաքննարկվող թեմաներից էր: Սակայն այժմ էլ սակագինը ամբողջովին չի կարգավորվել: Օրինակ, aviatomser. net կայքից տեղեկանում ենք, որ այսօր Երևան-Մոսկվա ավիատոմս էկոնոմ դասով թռիչքի համար հնարավոր է ձեռք բերել 225 հազար դրամով։ Իսկ փետրվար ամսվա համար ամենաէժան ավիատոմսն արժի 219 հազար դրամ։

Համեմատաբար էժան ավիատոմսեր հնարավոր է ձեռք բերել արդեն մարտ ամսին: Օրինակ, մարտ ամսվա համար ամենաէժան ավիատոմսը հնարավոր է ձեռք բերել 89 հազար դրամով:

Հետաքրքիր է, որ ՏՄՊՊՀ-ն շուկայում ուսումնասիրություններ էր իրականացրել՝ փորձելով պարզել, թե ինչով է պայմանավորված ավիատոմսերի արժեքի կտրուկ թանկացումը: Եվ ահա  արդյունքում պարզվել էր, որ 2021 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, որի հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր: Armlur.am