Մաքրվել է Փարավանի-Ծալկա լեռնանցքում գտնվող ճանապարհը, վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների շարժը:
Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-25-ը Ծալկա-Նինոծմինդա ավտճանապարհի 94-110 կմ հատվածը օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով երթևեկությունն արգելված էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: