Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Նինոծմինդա քաղաքում ջրահեռացման ջրանցքների կառուցման համար:
Ծրագիրը 350,000 լարի է տրամադրում Նինոծմինդա քաղաքի փողոցների երկայնքով ջրահեռացման ջրանցքներ կառուցելու համար:
Ջրանցքների կառուցումը նախատեսվում է Պուշկինի փողոցի հատվածից դեպի Ճոճաշեն : Ինչպես նաև Նինոծմինդայի հետևյալ փողոցներում ՝ Շահումյան, Մաշտոց, Դումբաձե, Բաղրամյան, Իսակյան , Ծերեթելի, Տոլստոյ և Ջափարիձե:
Մրցույթը կկայանա մարտի 18-ին:
Նշենք, որ ջրահեռացման ջրանցքների բացակայության պատճառով Նինոծմինդա քաղաքի փողոցները հեղեղվում են: Ամեն անգամ հորդառատ անձրեւից հետո քաղաքի փողոցներում հսկայական լճակներ են գոյանում և հեղեղում են որոշ բնակիչների բակեր :