Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է լրագրող Վախո Սանաիայի և նրա ընտանիքի վրա իրականացված հարձակմանը:
Ղարիբաշվիլու խոսքով, ցանկացած քաղաքացու նկատմամբ դատապարտում է որևէ բռնություն:
«Միանշանակ դատապարտում են որևէ բռնություն ցանկացած քաղաքացու, առավել ևս՝ մամուլի ներկայացուցիչների նկատմամբ: Շնորհակալություն եմ հայտնում ՆԳՆ-ին՝ հարձակվողներին օպերատիվ կերպով ձերբակալելու համար: Վստահեցնում եմ, պետության կողմից պատասխանը կլինի պատշաճ և մեղավորները պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարում է Իրակլի Ղարիբաշվիլին: