
Այսօր՝ փետրվարի 26 -ին, Կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից ավազով եւ աղով մշակվեցին սառցակալված մայթերը:
Նինոծմինդայի Կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանի խոսքով՝ մայթերի մշակման աշխատանքները հիմնականում ընթանում է կենտրոնական փողոցներում եւ այնտեղ որտեղ մարդաշատ է:
Հիշեցնենք, NOR ռադիոն նախկինում խոսել էր այն մասին, որ Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը սառցակալված էին եւ ինչն էլ խոչընդոտ էր հանդիսանում հետիոտների անցուդարձին: