Վրաստանում այսօրվանից (հանգստյան օրերին) հասարակական տրանսպորտի արգելքը կչեղարկվի: Համապատասխան որոշումը կայացվել է մի քանի օր առաջ միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից:
Փետրվարի 27-ից երկրի բոլոր քաղաքներում ավտոբուսները, ֆիքսված երթուղային տաքսիները և մետրոն գործելու են ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև շաբաթ և կիրակի:
Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը կգործի, ինչպես մյուս օրերին՝ մինչև 21:00 -ն, քանի որ երկիրում շարունակում է գործել «պարետային ժամ»-ը:
«Անվտանգության միջոցառումները կատարելու համար ամեն օր կատարվում են ախտահանման աշխատանքներ: Ախտահանությունն իրականացվում է Թբիլիսիի մետրոյի կայարաններում, ինչպես նաև քաղաքային ավտոբուսներում», – ասաել են քաղաքապետարանից:
Հասարակական տրանսպորտով ճանապարհորդությունը թույլատրվում է միայն դիմակներով: Արգելվում է նաև միացնել օդափոխության, ջեռուցման և հովացման համակարգերը: Հասարակական տրանսպորտը ամեն օր ախտահանվում է:
Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Վրաստանի բոլոր քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել էր 2020 թվականի նոյեմբերի 28-ից: Դրա աշխատանքը վերականգնվեց մինչև փետրվարի 8-ը, բայց հանգստյան օրերին տրանսպորտը դադարեցրեց ուղևորների սպասարկումը: