Վրաստանում սպասվում է ուժգին քամի և տեղումներ

Վրաստանում սպասվում է ուժգին քամի և տեղումներ

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, փետրվարի 28-ին օրվա երկրորդ կեսից մինչև մարտի մեկի օրվա երկրորդ կեսը Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան մասում) սպասվում է անձրև, ուժգին քամի, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն:

Հնարավոր է մառախուղ և ձնաբուք, ծովում 2-3 բալ փոթորիկ:

«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակի բարձրացման, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքի պատճառ»,- հայտարարում են միջավայրի ազգային գործակալությունում: