Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից, մարտի 1-ից, երկրում ներդրված ևս մի շարք սահմանափակումներ կչեղարկվեն, որոնք սահմնվել էին համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով:
Երկուշաբթի օրվանից.
Անցյալ չորեքշաբթի օրը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ներդրված գրեթե բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիր ներկայացրեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Փետրվարի 25-ին երկիրը վերսկսեց լեռնադահուկային հանգստավայրերում հյուրանոցների աշխատանքը և միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը: Բացի այդ, հանգստյան օրերին թույլատրվել է գործարկել հասարակական տրանսպորտը:
Դեռ հայտնի չէ, թե երբ է հանվելու «պարետային ժամ»-ը Վրաստանում (գիշերը` 21: 00-ից 05: 00-ն, տեղաշարժի արգելքը):