Մարտի 1-ից ընդլայնվելու է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Վրաստան կորոնավիրուսի բացասական թեստով:
Այդ երկրներն են՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Ղազախստանը և Ռուսաստանը: Մեղմացումները կգործեն նրանց համար ովքեր երկիր կժամանեն միայն օդային ճանապարհով: Իսկ ցամաքային և ծովային սահմանները կշարունակեն փակ մնալ զբոսաշրջիկների համար:
Մինչ այժմ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վկայագրով Վրաստան կարող էին մուտք գործել` Եվրամիության անդամ երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիները:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հուշագրի համաձայն՝ երկիր այցելողները պետք է նախատեսեն հետևյալ դրույթները.
Համաճարակային իրավիճակի բարելավման պատճառով Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից ամբողջությամբ չեղյալ են հայտարարել կանոնավոր թռիչքների արգելքը, որն ուժի մեջ էր 2020 թ. մարտից:
Բոլոր օտարերկրացիները, ովքեր ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը, հնարավորություն ունեն Վրաստան անվերապահ մուտք գործելուն և սահմանին կարող են ներկայացնել համապատասխան փաստաթուղթը: