Ե՞րբ կվերացվեն մնացած սահմանափակումները Վրաստանում. Համաճարակաբանի կանխատեսումները

Ե՞րբ կվերացվեն մնացած սահմանափակումները Վրաստանում. Համաճարակաբանի կանխատեսումները

Սահմանափակումների հետագա մեղմացումը հնարավոր կլինի 1-2 շաբաթվա ընթացքում, եթե դա թույլ տա համաճարակաբանական իրավիճակը, լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Այս փուլում բավականին մեծ թվով սահմանափակումներ չեղարկվեցին, հայտարարվել է լուրջ մեղմացման մասին, ուստի մեկ կամ երկու շաբաթ մենք պետք է հետեւենք համաճարակաբանական իրավիճակին, թե ինչպես են փոխվելու վարակի տեմպերը: Դրանից հետո որոշում կկայացվի սահմանափակումները մեղմելու մասին», – ասել է Գամկրելիձեն:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի երրորդ ալիքին, ապա նա կանխատեսում է, որ եթե մարտն ու ապրիլն անցնեն առանց բռնկումների, դա ավելի քիչ հավանական կլինի:

«Մենք կարող ենք ունենալ կորոնավիրուսի բրիտանական շտամի բռնկում, որը բնութագրվում է արագ տարածմամբ և ազդում է ավելի շատ երիտասարդների վրա, բայց դա չի տարբերվում իր խստությամբ: Քանի դեռ ունենք կայուն համաճարակաբանական իրավիճակ այն կշարունակվի մեղմանալ, եթե մենք մեծ սխալ թույլ չտանք, չսկսենք հանգստանալ և չշպրտենք դիմակները», – ասել է Գամկրելիձեն:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, և այդ ժամանակվանից երկրում գրանցվել է 270 510 դեպք: