Մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` կորոնավիրուսի բացասական թեստով:
Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիների մասին է:
Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում:
Մինչ այս պահը թեստի բացասական արդյունքով Վրաստան կարող էին մուտք գործել միայն Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, Միացյալ արաբական էմիրությունների, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիներն ու ռեզիդենտները:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ կարգավորումները, որոնք պետք է հաշվի առնեն երկրի այցելուները.
Հիշեցնենք` Վրաստանում համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված` իշխանությունը որոշում է կայացրել` բացել 2020-ի մարտի մեկից փակված օդային սահմանը:
Վրաստան առանց պայմանների մուտք գործել կարելի է միայն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո:aliq.ge