Այսօր՝ մարտի 1-ին, չեղարկվում են մի շարք սահմանափակումներ

Այսօր՝ մարտի 1-ին, չեղարկվում են մի շարք սահմանափակումներ

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ երկուշաբթի օրվանից, մարտի 1-ից, երկրում ներդրված ևս մի շարք սահմանափակումներ կչեղարկվեն, որոնք սահմնվել էին համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով:

Այսօր՝ մարտի 1-ին

  • Բացվում են թանգարանները և գրադարանները,
  • Աջարիայի սննդի օբյեկտներին կթույլատրվի հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ հանգստյան օրերի)
  • Կթույլատրվի անցկացնել համաժողովներ ու դասընթացներ
  • Մանկապարտեզների աշխատանքը կվերսկսվի
  • Բուհերում և արհեստագործական ուսումնարաններում թույլատրվում է լրիվ դրույքով քննություններ անցկացնել, թույլատրվում է կլինիկական, գործնական, լաբորատոր գործունեություն իրականացնել: