Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվում է մանր եղջերավոր կենդանիների պատվաստում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում անցկացվում է մանր եղջերավոր կենդանիների պատվաստում

Նինոծմինդայի շրջանում անցկացվում է մանր եղջերավոր կենդանիների պրոֆիլակտիկ պատվաստում չումայի(ժանտախտ) դիմաց:

Հեշտիայի տեղամասի անասնաբույժ Մուրադ Ղաշխչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր շրջանի ընդհանուր անասնաբուժական անձնակազմը սկսել է մանր եղջերավոր կենդանիների (հիմականում ոչխարների) պատվաստումը ժանտախտի դիմաց: Աշխատանքները տարվում են փետրվարի 25 -ից եւ ավարտվելու են մինչեւ մարտ ամսվա կեսերը: Ներարկումները անվճար է, հովանվորում է պետությունը, չնայած մեր շրջաններում չկա վերոնշյալ հիվանդությունը, այնուհանդերձ, պարտադիր կերպով պետք է պատվաստենք որպեսզի հիվանդությունը չտարածվի»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի շրջանում անցկացվում է մանր եղջերավոր կենդանիների պատվաստում
Нет описания.